Լևերկուզենի «Բայերի» հերթական տպավորիչ ցուցանիշը

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, կայացավ Եվրոպա Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Հեքեն» – «Բայեր» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Բայերի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Լևերկուզենի համար այս հաղթանակը 5-րդն էր ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլում։

Այսպիսով, նրանց հաջողվեց կրկնել ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 1994/95 մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի մրցաշարում։ «Բայերը» այլևս երբեք չի հաղթել եվրագավաթների հինգ խաղում անընդմեջ։

Ընդհանուր առմամբ, Խաբի Ալոնսոյի թիմը բոլոր մրցաշարերում 14 անընդմեջ հաղթանակ է տոնել։