Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել Անգլիա

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիանցիները պատրաստ են գալիք ամառ պայքարել «Բարսելոնայի» և այլ ակումբների հետ կիսապաշտպանի համար: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Վիրցը Բունդեսլիգայում անցկացրել է 12 հանդիպում։ Նա դարձավ երեք գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։