Մադրիդի «Ատլետիկոյի» և «Չելսիի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
38-ամյա բրազիլացին հայտնել է, որ մրցաշրջանի վերջում կավարտի իր կարիերան։ Ֆուտբոլիստը ներկայումս խաղում է «Ֆլամենգոյում»: Լուիսը խոստովանել է, որ կցանկանար խաղալ մինչև 45 տարեկան, սակայն առողջական խնդիրները դա անհնարին են դարձնում։
Ֆիլիպե Լուիսը Իսպանիայի չեմպիոն է, Իսպանիայի գավաթի հաղթող, Եվրոպա Լիգայի կրկնակի հաղթող և «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի կրկնակի եզրափակչի մասնակից, «Չելսիի» հետ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Բրազիլիայի հավաքականի կազմում Ամերիկայի գավաթի հաղթող։