Կոդի Գակպո․ «Նման որակյալ ելույթներով առաջին տեղում պետք է լինի «Լիվերպուլը»»

«Լիվերպուլի» հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում ավստրիական ԼԱՍԿ-ի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (4-0)։

«Նման որակյալ ելույթներով առաջին տեղում պետք է լինի «Լիվերպուլը»։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով, քանի որ ակումբը մեծ նպատակներ ունի այս մրցաշրջանի համար: Պետք է առաջ շարժվենք և հաղթենք հանդիպումներում։ Նման բարձրակարգ խաղով «Լիվերպուլը» կարող է դա անել»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում TNT Sports-ը։

Հինգ տուրի արդյունքներով մերսիսայդյան ակումբն իրեն երաշխավորեց առաջին տեղը E խմբում։