Կառլո Անչելոտտին խոսել է Ժոզե Մոուրինյոյի հետ իրենց հարաբերությունների մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ իրենց հարաբերությունների մասին, ով զբաղեցնում է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Ես կապ ունեմ նաև «Ռոմայի» հետ, քանի որ այդ թիմի ավագն էի։ Հրաշալի հիշողություններ ունեմ այդ ժամանակներից»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ Անչելոտտին մադրիդյան գրանդ է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։