Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի նախկին մարզիչ Ալվարո Բենիտոն խոսել է առաջին թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին։
«Նա շատ ավելի լավն է, քան մենք բոլորս մտածում էինք: Ես չեմ կարող առանձնացնել նրա արժանիքներից մեկը, քանի որ նա ամեն ինչում լավ է։ Այն ամենն, ինչ կարելի է անել խաղադաշտում, նա անում է, և նա դա անում է հիանալի»,- Բենիտոյի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
20-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ։ Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։