Ռոդրիգոն «Ռեալի» կազմում Չեմպիոնների Լիգայում գոլերի քանակով շրջանցեց Ֆերնանդո Մորիենտեսին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (4-2)։

22-ամյա հարձակվողը Չեմպիոնների Լիգայում կարիերայի ընթացքում 18 գոլի հեղինակ է դարձել։

Այս ցուցանիշով բրազիլացին շրջանցեց Ֆերնանդո Մորիենտեսին (17 գոլ Չեմպիոնների Լիգայում) և Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ բարձրացավ 4-րդ հորիզոնական։

Չեմպիոնների Լիգայում Ռոդրիգոյից ավելի շատ գոլեր խփեցին միայն Ռաուլը (66), Կարիմ Բենզեման (78) և Կրիշտիանու Ռոնալդուն (105)։