«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» կասկածում է Ռոմեուի հեռանկարներին։ Միաժամանակ, կիսապաշտպանն այս մրցաշրջանում բավական շատ խաղաժամանակ է ստանում՝ նա մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։