Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մերժել է ամերիկյան CBS Sports հեռուստաալիքի հաղորդմանը հյուր լինելու առաջարկը այն պատճառով, որ դրան մասնակցում է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը, հայտնել է հաղորդման հաղորդավարուհի Քեյթ Հեբդոն։
«Գիտեք, որ մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել «Ինտեր Մայամիին» և խնդրել նրան գալ շոուին: Գիտե՞ք ինչ է եղել պաշտոնական պատասխանը։
Ակնհայտ է, որ Լիոնել Մեսսին չի մասնակցի ոչ մի հեռուստատեսային շոուի, որտեղ կներկայացվի Ջեյմի Կարագերը»,- Հեբդոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Ժամանակին Կարագերը քննադատել է ՊՍԺ-ին Չեմպիոնների Լիգայում վատ խաղի համար։
Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Այս ամառ նա տեղափոխվեց «Ինտեր Մայամի»՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ավարտը։