Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի կիսապաշտպան Նիկոլաս Պասի ներուժի մասին։
«Նիկոն շատ օգնեց թիմին «Նապոլիի» դեմ խաղում: Նրա համար առանձնահատուկ երեկո էր։ Վստահեցնում եմ, նա խաղացող է, ով ապագայում կներկայացնի Մադրիդի «Ռեալը»։
Նա ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են երկար տարիներ այստեղ խաղալու համար»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նիկոլաս Պասը Մադրիդի «Ռեալի» համակարգում է 2016 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Լոս Բլանկոսի» կազմում չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։