«Ատլետիկոյի» կիսապաշտպան Պաբլո Բարիոսը վնասվածք է ստացել

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Պաբլո Բարիոսը հայտնվել է հիվանդանոցում։ Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, 20-ամյա ֆուտբոլիստը ծնկի շրջանում անհարմարություն է զգացել Չեմպիոնների Լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղի ժամանակ։

Հետազոտությունը պարզել է, որ ֆուտբոլիստի մոտ մենիսկի պատռվածք է եղել: Ֆուտբոլիստի բուժման վերաբերյալ որոշում կկայացվի մոտ օրերս։ Վերականգնման ժամկետները նշված չեն:

Պաբլո Բարիոսը Մադրիդի «Ատլետիկոյի» սան է: 2023/2024 մրցաշրջանի 12 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։