Անդրե Օնանան վերջին հինգ տարիների ընթացքում 7 գոլային սխալ է թույլ տվել Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան Չեմպիոնների Լիգայի «Գալաթասարայի» դեմ խաղում (3-3) դարձավ հակահերոս։

Անգլիական ակումբի դարպասապահը 2 գոլ բաց թողեց տուգանային հարվածներից՝ երկրորդ խաղակեսում բացահայտ սխալ թույլ տալուց հետո։

Ինչպես հայտնում է Opta-ն՝ Օնանան 2018/19 մրցաշրջանից ի վեր Չեմպիոնների Լիգայում արդեն յոթ գոլային սխալ է թույլ տվել։

Դա առնվազն երեքով ավելին է, քան որևէ այլ խաղացող թույլ է տվել այս հատվածում։