«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան գովեստի խոսքեր է ասել լոնդոնյան թիմի ավագ Ռիս Ջեյմսի հասցեին։
«Ես իսկապես լավ հարաբերություններ ունեմ Ռիս Ջեյսի հետ: Կարծում եմ՝ նա հիանալի ավագ է «Չելսիի» համար։ Նրան մեծ ապագա է սպասվում։ Ջեյմսը գիտի, թե ինչպես լսել ավելի փորձառու խաղացողների»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Վերջին տուրում ստացած կարմիր քարտի պատճառով Ջեյմսը բաց կթողնի իր թիմի հաջորդ խաղը Պրեմիեր Լիգայում։