«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորված չէ Սոֆյան Ամրաբատի մեկնարկով

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել հենակետային կիսապաշտպանի:

The Guardian-ի տեղեկություններով՝ ակումբը տպավորված չէ Սոֆյան Ամրաբատի մեկնարկով, ով դեռ մանկունիանցիների մակարդակին չէ։

Հիշեցնենք, որ մարոկկացին ամռանը վարձավճարով «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել «Ֆիորենտինայից», որի համար իտալացիները ստացել են 10 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միլիոնի գնման տարբերակ ունի, որը որոշակի պայմաններով կարող է պարտադիր դառնալ։ Առայժմ հայտնի չէ, թե որ թեկնածուների մասին է «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում այդ գոտին ուժեղացնելու համար։