«Նյուքասլի» մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍԺ-ի դեմ ոչ-ոքի արդյունքը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, փարիզցիները կարողացան փրկվել ավելացված ժամանակում 11 մետրանոցի շնորհիվ։
«Ես դեռ չեմ կարողանում հաշտվել այս արդյունքի հետ։ Ես ինձ վատ եմ զգում, բայց միևնույն ժամանակ գոհ եմ իմ թիմի խաղից։ Չեմ կարծում, որ 11 մետրանոց է եղել։ Սա 11 մետրանոց չէ, որտեղ գնդակը սկզբում դիպչում է կրծքին, իսկ հետո անդրադառնում ձեռքին: Բայց ես չեմ կարող վիճել: Մրցավարը հիանալի աշխատանք է կատարել մինչ այս պահը»,- ասել է Հոուն BBC Sport-ին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն կարողացավ փրկվել պարտությունից հանդիպման վերջին րոպեներին Կիլիան Մբապպեի խփած գոլի շնորհիվ։