Կատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել

«Բավարիայի» հետաքրքրության ֆոնին «Բարսելոնան» մտադիր է ակտիվացնել բանակցությունները թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կատալոնացիները մտադիր են ուրուգվայցուն նոր պայմանագիր առաջարկել, ինչը ղեկավարության առաջնահերթություններից է։ «Բլաուգրանայի» համար պաշտպանն անձեռնմխելի է։

Հիշեցնենք, որ Արաուխոյի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ը 24-ամյա պաշտպանի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։