Տիմո Վերները, ամենայն հավանականությամբ, ձմռանը կվերադառնա Անգլիա

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, ամենայն հավանականությամբ, ձմռանը կվերադառնա Անգլիա:

27-ամյա ֆուտբոլիստը կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում և լրջորեն մտածում է 2024 թվականին հեռանալու մասին: Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ընդգրկել է Վերներին հունվարյան տրանսֆերային պատուհանի ցուցակում։ Սակայն, ըստ աղբյուրի, ներկայումս բանակցություններ չեն ընթանում։

Տիմո Վերների նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է նաև Մադրիդի «Ռեալին», սակայն այս լուրերը դեռ չեն հաստատվել։

«Չելսիի» նախկին հարձակվողն այս մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգի» 13 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը գերմանացու արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: