Իսպանական գերակումբը հետաքրքրված է Իվան Թոնիով

Մադրիդի «Ռեալը» ուսումնասիրում է «ինը համարի» դիրքի համար որակյալ ֆուտբոլիստ ձեռք բերելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, մադրիդյան գրանդն այն ակումբների թվում է, որոնք հետաքրքրված են «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիով:

Թոնին Անգլիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուների թվում էր, սակայն գարնանը ութ ամսով որակազրկում ստացավ խաղադրույքների կանոնները խախտելու համար։ Որակազրկման ժամկետը լրանում է հունվարի 17-ին։

Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ 27-ամյա Թոնին չի շտապում որոշել ակումբը փոխելու հարցում։ Հնարավոր է, որ հարձակվողը շարունակի հանդես գալ «Բրենտֆորդում»: