Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժան Կլեր Տոդիբոն, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Նիցցայում», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը», հայտնում է Evening Standard-ը։
«Թոթենհեմի» համար Տոդիբոն որպես հունվար ամսվա իրենց գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Պաշտպանի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը կարող է վճարել մոտ 45 միլիոն եվրո։
«Թոթենհեմի» մրցակիցն այս պայքարում «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Ժան-Կլերը անցկացրել է 11 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Նիցցայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: