Նիկո Ուիլյամսը հանգստացրել է «Աթլետիկի» երկրպագուներին

Բիլբաոյի «Աթլետիկի» երիտասարդ իսպանացի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը հանգստացրել է իր թիմի երկրպագուներին:

Բանն այն է, որ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բասկյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և կողմերը դեռ նոր պայմանագիր չեն կնքել։

«Ես երջանիկ եմ այստեղ՝ Բիլբաոյում: Երկրպագուները կարող են վստահ լինել, մի անհանգստացեք»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում կատարել է 7 գոլային փոխանցում և խփել 1 գոլ Իսպանիայի առաջնությունում։