Մարտին Սուբիմենդին դարձել է իսպանական ակումբի տրանսֆերային նպատակը

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին դարձել է «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը։

Ինչպես վաղուց էր հայտնի, կատալոնական ակումբը մտադիր է ուժեղացնել հենակետային կիսապաշտպանի դիրքը։ «Ռեալ Սոսյեդադի» առաջատարը կարող էր համալրել «բլաուգրանայի» շարքը նախորդ ամառ, սակայն «Բարսելոնան» միջոցներ չուներ թանկարժեք տրանսֆերի համար։ Լրագրող Խավի Միգելի խոսքերով՝ Իսպանիայի գործող չեմպիոններն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին կփորձեն պայմանագիր կնքել Սուբիմենդիի հետ: 24-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» վեցերորդ առաջնահերթ տարբերակն է:

Transfermarkt-ի փորձագետները Մարտին Սուբիմենդիի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: