Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ռոդրիգո Բենտանկուրը

Կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը վնասվածք է ստացել «Աստոն Վիլայի» դեմ վերջին խաղում։

Հաղորդվում էր, որ ուրուգվայցու վնասվածքը լուրջ չէ, սակայն այժմ բոլորովին այլ տեղեկություններ են ի հայտ եկել։

Ինչպես հայտնում է ուրուգվայական DSports-ը, Բենտանկուրը պատռել է կոճի կապանը: 26-ամյա ֆուտբոլիստին ապաքինվելու համար կպահանջվի մոտավորապես երկուսուկես ամիս։ Ռոդրիգոյի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարի կեսերին։

Ներկայումս «Թոթենհեմը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Թիմը պարտվել է առաջնության վերջին երեք հանդիպումներում։