«Ֆեյենորդի» ֆուտբոլիստ. «Լսել եմ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, բայց շատ բան չգիտեմ»

«Ֆեյենորդի» կիսապաշտպան Մատս Վիֆերը պատասխանել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին հարցին։

Այս ամսվա սկզբին կատալոնական ակումբը հետարքրքություն հայտնեց 24-ամյա ֆուտբոլիստին գնելու համար: Հոլանդացին չի կարողացել հաստատել այս լուրերը։

««Բարսելոնայի հետաքրքրությո՞ւնը: Ես լսել եմ այս մասին, բայց, ճիշտն ասած, ես դրա մասին շատ բան չգիտեմ: Ավելին ասել չեմ կարող։

Քննարկում Ֆրենկի դե Յոնգի հե՞տ։ Ես նրա հետ չեմ խոսել «Բարսելոնայի» մասին։ Նա ազգային հավաքականի հետ չէր, և ես նրան ոչ մի հաղորդագրություն չեմ ուղարկել»,- Վիֆերի խոսքերն է մեջբերում Sport-ը։