Ֆեդերիկո Բերնարդեսկին բացատրել է, թե ինչու է մասնակցել «Յուվենտուսի» մարզմանը

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ֆեդերիկո Բերնարդեսկիին նկատել են ակումբի մարզաբազայում։

Անցած ամիս մամուլում լուրեր հայտնվեցին «Տորոնտոյի» 29-ամյա վինգերի՝ «ծեր սինյորայի» ճամբար հնարավոր վերադարձի մասին։ Իտալացին ներկա է գտնվել «Յուվենտուսի» վերջերս կայացած «Ինտերի» դեմ խաղին (1:1), ինչպես նաև մասնակցել է Մասիմիլիանո Ալեգրիի թիմի մարզմանը:

«Ես գնացի տղաներին և մարզչին տեսնելու, ես դա արեցի անցյալ տարի: Երեկ ես մարզադաշտում էի, իսկ այսօր կանգ առա բազայի մոտ՝ հրաժեշտ տալու։ Մենք ոչ մի խոսակցություն չենք ունեցել տրանսֆերային թեմայի շուրջ»,- DAZN-ին տված հարցազրույցում ասել է Բերնարդեսկին, ով 2017-2022 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսում»: