Կառլո Անչելոտտին առաջարկ է ստացել Պրեմիեր Լիգայի գրանդից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է տեղափոխվել անգլիական թոփ ակումբ։

Իտալացի մասնագետի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Նախկինում ենթադրվում էր, որ մարզիչը հաջորդ ամառվանից կգլխավորի Բրազիլիայի հավաքականը, սակայն այս տեղեկությունն այդպես էլ չհաստատվեց։ Ավելին, վերջին օրերին լուրեր են տարածվել 64-ամյա մարզչի հետ պայմանագիրը երկարաձգելու «արքայական» ակումբի հետաքրքրության մասին։

Լրագրող Արանչա Ռոդրիգեսի խոսքով՝ Անչելոտտիի համար նոր հավակնորդ է հայտնվել՝ խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունն արդեն հրավիրել է մրցանակակիր մարզչին՝ հաջորդ մրցաշրջանի սկզբից ստանձնելու թիմի ղեկը։