«Բավարիան» ցանկանում է գնել պորտուգալացի ծագող աստղին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Ժոաու Նևեշին։

19-ամյա ֆուտբոլիստին վաղուց են հետևում «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և անգլիական այլ գրանդներ, ինչպես նաև «Ռեալը»: Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, «Բավարիան» պորտուգալացուն նույնպես ներառել է իր տրանսֆերային ցուցակում: Ֆուտբոլիստի արժեքը կարող է խնդիր լինել. նրա պայմանագրով նախատեսված արժեքը կազմում է ավելի քան 100 միլիոն եվրո, իսկ «Բենֆիկան» չի ցանկանում զիջումների գնալ։

Ժոաու Նևեշն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում։ Նա ունի խփած 1 գոլ և կատարած 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը կենտրոնական պաշտպանին գնահատում է 20 միլիոն եվրո։