Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հասկացրել է, որ չի վախենում աշխատանքը կորցնելուց։
«Ես ինձ պաշտպանված եմ զգում ակումբի կողմից: Ես հաճախ եմ խոսում նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկոյի հետ: Նրանք տեսնում են, թե ինչպես ենք մենք աշխատում, և ես զգում եմ ղեկավարության լիակատար աջակցությունը»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չորրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։