«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վնասվածք է ստացել մրցաշրջանի սկզբում և այդ ժամանակվանից վերականգնվել է։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե երբ բելգիացին պատրաստ կլինի կրկին խաղալ։
«Դեկտեմբերի վերջին կամ նոր տարվա սկզբին. Ուրախ Նոր տարի կլինի բոլորիս համար», – մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
Նախկինում անձամբ՝ ֆուտբոլիստը, հայտնել էր, որ 2024 թվականի սկզբին կվերադառնա խաղադաշտ։