Մարկ-Անդրե տեր Շտեգենը կրկին բաց է թողել թիմի մարզումը

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հերթական անգամ բաց է թողել իր թիմի մարզումը։ Լրագրող Ալեքս Պինտանելի տեղեկություններով՝ գերմանացին այսօր թիմի մարզմանը չի եղել։

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենն արդեն բաց է թողել իր թիմի վերջին հանդիպումը «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնությունում։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հաջորդ խաղում «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կխաղա «Պորտուի» հետ։ Եթե ​​Չավի Էրնանդեսի թիմը հաղթի, ապա 2020/21 մրցաշրջանից հետո առաջին անգամ կապահովի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։