Լաուտարո Մարտինեսը «Ինտերի» ռեկորդից մեկ գնդակ է բաժանում

Նոյեմբերի 26-ին «Յուվենտուսն» ու «Ինտերը» ոչ-ոքի խաղացին Ա Սերիայի 13-րդ տուրի խաղում (1-1)։

Ներաձուրիի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրկին գոլի հեղինակ դարձավ՝ իր 13-րդ գոլն Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Նրա առաջընթացն այս օրացուցային տարում նույնպես տպավորիչ է։ 2023 թվականին նա դարձել է 27 գոլի հեղինակ։

Արգենտինացուն ընդամենը մեկ գոլ է պակասում օրացուցային տարվա ընթացքում ամենաշատ գոլերի քանակով «Ինտերի» ռեկորդը հավասարեցնելու համար։