Կևին Դե Բրույնեն անդրադարձել է իր առողջական վիճակին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր առողջական վիճակի մասին։

«Ամեն ինչ լավ է ընթանում։ Վերականգնումը շարունակվում է, ինձ ևս մի քիչ ժամանակ կպահանջվի։ Ես կվերադառնամ 2024 թվականի սկզբից անմիջապես հետո»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում։ Բելգիացին չի կարողանա օգնել Պեպ Գվարդիոլայի թիմին մինչև 2023 թվականի վերջ։