Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Կադիսի» հետ հանդիպումից հետո (3:0) հայտնել է, թե ինչ է մտածում կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մարզավիճակի մասին։
«Մոդրիչն ունի ազդրի ձգվածություն: Բելինգհեմն ուսի հետ կապված խնդիրներ ունի, բայց պաշտպանությունը լավ է։ Նա շատ լավ հանդիպում անցկացրեց»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 35 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։