Կառլես Պույոլը նշել է այս պահին «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ «բլաուգրանայի» լավագույն ֆուտբոլիստը այս պահին կիսապաշտպան Գավին է։

««Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստը այժմ, իմ կարծիքով, Գավին է, նա մեր սանն է։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, բնավորությունը, կիրքը, նա ինքնավստահ է»,- ասել է Պույոլը YouTube-ի «BALL Shorts» ալիքի մի դրվագում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին վնասել էր ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը։ Այս մրցաշրջանում Գավին 15 հանդիպում է անցկացրել «բլաուգրանայի» կազմում, որից 13-ը՝ մեկնարկային կազմում։ Անցած մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։