Ալեսանդրո դել Պիերո․ «Նրանք ավելի կայուն են, քան «Միլանը» կամ «Նապոլին»»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն մեկնաբանել է «Ինտերի» հետ Ա Սերիայի խաղում գրանցված ոչ-ոքին.

«Երկու թիմերն էլ ցույց են տվել, որ բավական լավն են Սկուդետոյի համար պայքարելու համար: Նրանք ավելի կայուն են, քան «Միլանը» կամ «Նապոլին»,- դել Պիերոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Իտալիայի գործող չեմպիոնը «Նապոլին» է։

«Ինտերը» վաստակեց 32 միավոր և պահպանեց առաջին տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Յուվենտուսը» 30 միավորով երկրորդն է։