Չավին դժգոհել է «Բարսելոնա» – «Ռայո Վալյեկանո» խաղի մրցավարությունից

«Բարսելոնան» շաբաթ օրը տխրեցրել է իր երկրպագուներին՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ արտագնա հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղից հետո կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին դժգոհել է մրցավարությունից։

«Նրանք ինձ ասում են, որ ես արդարացումներ եմ փնտրում, բայց Ռաֆինյայի նկատմամբ խախտումը մաքուր 11 մետրանոց է: Սրան հանդիպեցինք «Խետաֆեի», «Գրանադայի» հետ խաղերում և այսօր: Մենք պարտվեցինք, քանի որ լավ չէինք առաջին խաղակեսում, և ես չեմ ցանկանում արդարացումներ գտնել: Բայց դա հստակ 11 մետրանոց էր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին:

Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Պորտուի» դեմ։