Անսու Ֆաթին կրկին վնասվածք է ստացել

Վերջին տարիներին Անսու Ֆաթին պարբերաբար վնասվախքներ է ստանում։ Վնասվածքները շարունակում են խանգարել հարձակվողի խաղին։ Շաբաթ օրը կայացած «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում Ֆաթին փոխարինվեց առաջին խաղակեսի կեսին: Ռոբերտո դե Զերբին վնասվածքի պատճառով ստիպված է եղել խաղից հեռացնել Անսուին։

Առաջիկայում, հավանաբար, պարզ կդառնա, թե որքան լուրջ է 21-ամյա Ֆաթիի վնասվածքը, և որքան ժամանակ նա բաց կթողնի։

Հիշեցնենք, որ Անսու Ֆաթին վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։