LA LIGA. «Ռեալը» ջախջախեց «Կադիսին» ու բարձրացավ առաջին հորիզոնական (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 14-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Կադիսի» դեմ։

Կառլո Անչելոտտիի սաները վստահ հաղթանակի հասան մրցակցի նկատմամբ։ Առաջին խաղակեսում Ռոդրիգոն բացեց խաղի հաշիվը։ Եվս երկու գոլ խփվեց երկրորդ խաղակեսում։ Անչելոտտիի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Այս խաղից հետո «Ռեալը» 35 միավորով առաջինն է, իսկ «Կադիսը»՝ 10 միավորով 16-րդը։

Լա Լիգա․

«Կադիս» – «Ռեալ» 0։3 (0։1)

0։1 Ռոդրիգո, 14՛

0։2 Ռոդրիգո, 64՛

0։3 Ջուդ Բելինգհեմ, 75՛