Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն, ով «Մարսելի» գլխավոր մարզիչն է, մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (1:1)։
«Երկրորդ խաղակեսը… Ներեցեք ինձ, բայց դա իսկական հիմարություն էր: Մենք ընդհանրապես ոչինչ չենք արել։ Ես շատ զայրացած եմ։ Դա իմ գլխավորությամբ թիմի վատագույն խաղակեսն էր։
Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է այդպես խաղալ: Սա ձախողում է: Ես կնախընտրեի պարտվել 0:4 հաշվով, քան այսպես խաղալ»,- հայտնում է RMC Sport-ի մասնագետը։
12 խաղից հետո «Մարսելը» 14 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: