Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի տեղափոխվելու ժամկետների մասին, ով ի սկզբանե պետք է միանար «Բարսելոնային» 2024 թվականի ամռանը։
Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է նրան, որ բրազիլացին հունվարին կժամանի «Բարսելոնա»:
«Ամենայն հավանականությամբ, Ռոկեն թիմ կժամանի հունվարին։ Առայժմ մենք վերջնականապես ոչինչ չենք որոշել, բայց ամեն ինչ գնում է նրան, որ Վիտորը կմիանա մեզ ձմռանը»,- սպորտային տնօրենի խոսքերն է մեջբերում Barca Center-ը։
Հիշեցնենք, որ Ռոկեն մրցաշրջանի սկզբում ծնկի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով մի քանի ամսով խաղից դուրս մնաց։ Ֆուտբոլիստը պետք է ապաքինվի մինչև հունվար։