Յուրգեն Կլոպ․ «Մենք դա ակնկալում ենք նրանից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է էլ ավելի լավ խաղալ։

«Մենք դա ակնկալում ենք նրանից։ Նա առաջինը գալիս է մարզումների, իսկ վերջինը թողնում է, միայն թե լավագույնը լինի։ Այդպես չէ? Տարիների ընթացքում ակումբում նա ավելի շատ վստահություն է ձեռք բերել, Սալահը շատ ավելին գիտի խաղի մասին, քան երբ առաջին անգամ եկավ։ Նա առանձնահատուկ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա եգիպտացին «Լիվերպուլի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նա անգլիական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։