«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել, թե ով պետք է լինի հիմնական դարպասապահը Գերմանիայի հավաքականում։
«Կցանկանայի մի բան ասել Մանուել Նոյերի մասին։ Կարծում եմ, որ այս հարցն ինքնին կլուծվի մայիսին կամ հունիսին, եթե Մանուն մինչ այդ ժամանակ առողջ մնա և բոլոր հարցերը լուծի այն հոգեվիճակում, որում գտնվում է հիմա։
Հետո նա կվերադառնա իր նախկին ուժին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում kicker-ը։
2022 թվականի դեկտեմբերին Նոյերը կոտրել էր ազդրի ստորին հատվածը, երբ դահուկներ էր քշում արձակուրդում և դուրս մնաց 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածից, ինչպես նաև բաց թողեց 2023/24 մրցաշրջանի մեկնարկը։