Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Կամպ Նոու» 2024 թվականին՝ երկրպագուներին հրաժեշտ տալու համար

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»՝ 2024 թվականին Կամպ Նոուում հրաժեշտի խաղ անցկացնելու համար, հայտնում է FootballTransfers-ը։

Ֆուտբոլիստը հեռացավ «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը և չհասցրեց հրաժեշտ տալ երկրպագուներին, քանի որ նրա տեղափոխությունը ՊՍԺ անսպասելի էր։

«Բարսելոնայի» ղեկավարները ծրագրում են Մեսսիի պատվին 2024 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք խաղ անցկացնել, որը կնշի նաև ակումբի 125-ամյակը: Ֆուտբոլիստը կարող է խաղալ կատալոնական ակումբի լեգենդների թիմում՝ ընդդեմ աշխարհի հավաքականի։