Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված է Ա Սերիայի ևս մեկ ակումբ

«Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Իտալիա տեղափոխվելու տարբերակներ ունի։

Լուրեր են պտտվում, որ Հայաստանի հավաքականի վերջին խաղում 23-ամյա ֆուտբոլիստին հետևել է «Յուվենտուսի» սկաուտը: Միևնույն ժամանակ RB Sport-ը խոսում է Սպերցյանի նկատմամբ Ա Սերիայի մեկ այլ ակումբի՝ «Ֆիորենտինայի» հետաքրքրության մասին։

Միաժամանակ «Յուվենտուսը» ֆավորիտ է «Կրասնոդարի» ակադեմիայի սանը համար պայքարում։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Էդուարդ Սպերցյանին գնահատում են 15 մլն եվրո։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը «ցլերի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։