Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Բարսելոնային» գումար կփոխհատուցի Գավիի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը Իսպանիայի հավաքականի խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Երիտասարդ ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը Վրաստանի հավաքականի հետ խաղում: Պարզվել է, որ կիսապաշտպանը վնասել է խաչաձև կապանները։ Վերականգնումը կարող է տևել մինչև հաջորդ տարվա աշուն, և Գավին, հետևաբար, ոչ միայն չի խաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, այլև բաց կթողնի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլը։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, միջադեպի հետ կապված Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) 7,5 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում կվճարի «Բարսելոնային»։

Այս մրցաշրջանում Գավին «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: