Ժերեմի Ֆրիմպոնգը դարձել է անգլիական գրանդի տրանսֆերային նպատակներից մեկը

Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը դարձել է «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակներից մեկը։

22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են եվրոպական շատ գրանդներ։ Հոկտեմբերին հոլանդացին երկարաձգեց պայմանագիրը «Բայերի» հետ մինչև 2028 թվականը։ Ֆրիմպոնգի մեկ այլ հավակնորդ է «Լիվերպուլը», հայտնում է Depor-ը: Լևերկուզենի լատերալը համարվում է անգլիական ակումբի երկարաժամկետ նպատակը, և եթե ստորագրվի, ակնկալվում է, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մշտապես կխաղա կիսապաշտպանությունում:

Transfermarkt-ի տվյալներով՝ Ժերեմի Ֆրիմպոնգի արժեքը 45 մլն եվրո է: