«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի ռմբարկուների մրցավազքում իր հաղթանակը։
«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար, իմ ընտանիքին, իմ թիմին, մարզչին և ողջ անձնակազմին: Ես ժամանակ չունեի հարմարվելու, ստիպված էի շատ արագ տեղավորվել, և բոլորն օգնեցին ինձ այս հարցում։
Մենք տիտղոսներ նվաճեցինք, իսկ հիմա ես Պիչիչի մրցանակ ունեմ։ Երջանիկ եմ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում Լևանդովսկին 34 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։