ՊՍԺ-ն տուգանվել է ՈւԵՖԱ-ի կողմից

ՈւԵՖԱ-ն վճիռ է կայացրել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ՊՍԺ – «Միլան» խաղի վերաբերյալ։ Հանդիպումն ավարտվեց փարիզցիների խոշոր՝ 3։0 հաշվով հաղթանակով։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիական գրանդը տուգանվել է 98 հազար եվրոյով երկրպագուների, ֆուտբոլի խաղադաշտ վազող երկրպագուների կողմից պիրոտեխնիկա օգտագործելու և մարզադաշտում անցումները փակելու համար։ «Միլանն» իր հերթին պատժվել է 23 հազար եվրոյով իր երկրպագուների պահվածքի համար։

Չորս տուրի արդյունքներով ՊՍԺ-ն վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է «Միլանին«, ապա «ռոսոներիները» հինգ միավորով երրորդ տեղում են: