Մարիո Բալոտելի. «Ցանկանում եմ վերադառնալ ազգային հավաքական»

Մարիո Բալոտելին խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ Իտալիայի հավաքական։

33-ամյա հարձակվողը քննադատել է իտալացի հարձակվողների խաղը Եվրո-2024-ի ընտրական Ուկրաինայի դեմ խաղում (0:0):

«Ես դեռ ինձ համարում եմ առաջատար հարձակվող, երբ առողջ եմ։ Ռասպադորին և Սկամակկան խաղացին Ուկրաինայի դեմ։ Քանի՞ հարված են հասցրել ընդհանուր առմամբ: Երկո՞ւ։ Ցանկանում եմ վերադառնալ ազգային հավաքական։ Ես միշտ անհամբեր սպասում եմ մարտահրավերի:

Մենք մի քանի անգամ հանդիպել ենք Սպալետիի հետ։ Մենք կատակներ արեցինք, երբ տեսանք միմյանց «Նապոլիի» հետ ընկերական խաղի ժամանակ։ Բայց մենք կոնկրետ հարաբերություններ չունենք»,- ասել է Բալոտելին TVPlay-ին տված հարցազրույցում:

Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին Թուրքիայի առաջնությունում «Ադանա Դեմիրսպորի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։