Լիոնել Մեսսին այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

Լիոնել Մեսսին այս տարի այլևս չի խաղա Բրազիլիայի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։

«Ես անհարմարություն էի զգում: Սա տարվա իմ վերջին հանդիպումն էր, ուստի ժամանակ ունեմ վերականգնվելու, որպեսզի 2024 թվականը լավ մարզավիճակում սկսեմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

«Մարականա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է Արգենտինայի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Մեսսին փոխարինվել է հանդիպման 78-րդ րոպեին։