«Յուվենտուսը» չի հաստատում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը

Լրագրող Մասիմո Ֆրանկին, ով ներկայացնում է Tuttosport-ը, խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։

««Յուվենտուսում» ոչ ոք չի հաստատում իր հետաքրքրությունը Սպերցյանի նկատմամբ, բայց կայքերում, իհարկե, նրանք կարող են գրել այն, ինչ ցանկանում են: Նրա՝ Իտալիայի առաջնության ակումբ տեղափոխվելու մասին լուրջ խոսակցություններ չկան, համենայնդեպս, ես այդ մասին չեմ լսել»,- Ֆրանկիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» սկաուտները Խորվաթիա – Հայաստան հանդիպմանը հետևել են Սպերցյանին։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։